seo-որոնողական-օպտիմալացում

Ամենևին էլ գաղտնիք չէ, որ ինտերնետն ու ինտերնետ տեխնոլոգիաներն օրեցօր ավելի լայն տեղ են գրավում մեր առօրյայում ու կենցաղում: Այդ իսկ պատճառով Ձեր օնլայն ներկայությունը կարող է Ձեզ և Ձեր բիզնեսին տալ անհամեմատելի առավելություններ: Եվ այսպես, յուրաքանրյուր օր բազմաթիվ մարդիկ փնտրում են ինտերնետում Ձեր բիզնեսը, Ձեր առաջարկած ծառայությունները: Բայց արդյո՞ք նրանք գտնում են Ձեր բիզնեսը կամ Ձեր կայքը որոնման արդյունքների առաջին հորիզոնականներում:

Եթե Դուք ունեք օնլայն բիզնես կամ վեբ կայք, ապա ժամանակն է այն տեսանելի դարձնել բոլորին, այլապես ինչպե՞ս եք պատրաստվում ծավալել Ձեր օնլայն գործունեությունը:

Վեբ կայքերի առաջխաղացում և Որոնողական համակարգերում օպտիմալացում

Այստեղ էլ կարևորվում է որոնողական առաջխաղացման (SEO) դերը: Այն իրենից ներկայացնում է որորնողական համակարգերի ‘անվճար’ (organic) ցուցակներից այցելուների գրավման պրոցեսը: Բոլոր հիմնական որորնողական համակարգերը, ինչպիսիք են Google, Yahoo, Bing, ունեն այդ ցուցակները և որոնման արյունքները վերադարձնում են հենց այդ ցուցակների միջոցով: Երբ մենք որորնում ենք իրականացնում որևէ համակարգում, այն մեզ հետ է վերադարձնում վեբ էջերի, նկարների, նորությունների մի անվերջ ցուցակ՝ դասակարգված որոշակի ալգորիթմների հիման վրա: Այդ ալգորիթմների նպատակն է օգտվողներին վերադարձնել նրանց հարցմանն առավել համապատասխանող և ճշգրիտ արդյունքներ:

Արդյունավետ SEO Ծառայություններ Ձեր Բիզնեսի Համար

Կարդացե՛ք ավելինԿարդացե՛ք ավելին

Բնականաբար, ցանկացած գործարար կցանկանա տեսնել իր կայքն այդ արդյունքների առաջին հորիզոնականներում: Որոնողական առաջխաղացման հիմնական նպատկան էլ այդ է՝ օգտագործելով կայքի օպտիմալացման բազմաթիվ միջոցներ այն հասցնել որոնման արդյունքների առաջին հորիզոնականներ:

SEO Century Armenia-ն առաջարկում է որոնողական առաջխաղացման (SEO) ծառայություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում:

Մենք կօգնենք Ձեզ հաստատել կայուն օնլայն ներկայություն և առաջ ընթանալ նույնիսկ ամենախիստ մրցակցային պայմաններում, կբարձրացնենք Ձեր կայքի տեսանելիությունն ինտերնետում, կօգնենք առաջ անցնել մրցակիցներից և կավելացնենք կայքի այցելուների թիվը՝ դարձնելով նրանց Ձեր հաճախորդները: